Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն առաջին եռամսյակում կատարվել է 109,7 տոկոսով
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն առաջին եռամսյակում կատարվել է 109,7 տոկոսով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ համայնքի վարչական բյուջեն կատարվել է 109.7 տոկոսով կամ պլանավորված 604 միլիոն 881 հազար 800 դրամի փոխարեն փաստացի հավաքագրվել է 663 միլիոն 41 հազար 900 դրամ:
Հարկերի և տուրքերի հավաքագրումը կատարվել է 79.8 տոկոսով։
Հողի հարկի գծով պլանային ցուցանիշը եղել է 1 միլիոն դրամ, փաստացի հավաքագրվել է 2 միլիոն 797 հազար 900 դրամ:
Գույքահարկ շենք-շինությունների պլանային ցուցանիշը կազմել է 875 հազար դրամ, փաստացի հավաքագրվել է 2 միլիոն 371 հազար 500 դրամ, կամ՝ 2,7 անգամ ավելի:
Անշարժ գույքի հարկի պլանային ցուցանիշը կազմել է 47 միլիոն 950 հազար դրամ, փաստացի հավաքագրվել է 16 միլիոն 691 հազար դրամ, որը կազմում է 34,8 տոկոս:
Տրանսպորտային միջոցների գույքահարկի պլանային ցուցանիշը 75 միլիոն 500 հազար դրամ է, փաստացի կատարողականը՝ 58 միլիոն 625 հազար 900 դրամ:
Տեղական տուրքերի պլանային ցուցանիշը 2 միլիոն 775 հազար դրամ է, փաստացի կատարողականը՝ 20 միլիոն 881 հազար 100 դրամ, որն ավելի է պլանավորածից 7,5 անգամ:
Պետական տուրքերի պլանային ցուցանիշը 1 միլիոն 850 հազար դրամ է, փաստացի կատարողականը՝ 2 միլիոն 376 հազար դրամ, կամ 128.4 տոկոս:
Այլ եկամուտներից պլանային ցուցանիշը կազմել է 19 միլիոն 650 հազար դրամ, փաստացի հավաքագրվել է 107 միլիոն 918 հազար 700 դրամ:
Ընդամենը սեփական եկամուտների պլանային ցուցանիշը կազմել է 149 միլիոն 600 հազար դրամ, փաստացի հավաքագրվել է 211 միլիոն 662 հազար 100 դրամ: