«Բուշեր» ատոմակայանը գնդակոծությունների հետևանքով չի վնասվել. ԱԷՄԳ

1 րոպեի ընթերցում

Իրանական «Բուշեր» ատոմակայանի մերձակայքին հասցված հարվածներից բուն ատոմակայանը չի վնասվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)։

«Ըստ ԱԷՄԳ-ի կողմից ապրիլի 5-ի պատկերների վերլուծության՝ «Բուշեր» ատոմակայանն ինքը չի վնասվել», - նշված է X հարթակում գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ հարվածներից մեկը տեղի է ունեցել միջուկային օբյեկտի պարագծից 75 մետր հեռավորության վրա ընկած տարածքում։

Իր հերթին, ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նախազգուշացրել է, որ «Բուշեր»-ի մերձակայքում շարունակվող ռազմական ակտիվությունը կարող է հանգեցնել լուրջ ռադիոակտիվ վթարի, որի հետևանքները կարող են վնաս հասցնել մարդկանց և շրջակա միջավայրին Իրանում և դրա սահմաններից դուրս։

Նա կոչ է արել դադարեցնել նման գրոհները։

«Միջուկային օբյեկտները և դրանց մերձակա շրջանները երբեք չպետք է ենթարկվեն հարվածների», - ընդգծել է Գրոսին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ատոմակայանին հասցված հարվածի հետևանքով մեկ աշխատակից է զոհվել։

Հայերեն Русский

Երևանում Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հարություն Խաչատրյանը

Նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով Մասիսում փորձել են ծառեր հատել. 3 անձ ձերբակալվել է

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբ

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվել է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը

Ուգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները

Հայաստանում սպասվում են տեղումներ. մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

Եվրոպական ինդեքսներն աճել են - 27/11/26