Մեզ այլ հնարավորություն չի մնում, քան ընդհանուր օգտագործման հողերի վրա կառուցված ինքնակամ ավտոտնակները քանդելը. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանցիներին խնդրում է չդիմել քաղաքապետարանին իրենց ապօրինի ավտոտնակներն օրինականացնելու հարցով, քանի որ նման դեպքերում Երևանի քաղաքապետարանին այլ հնարավորություն չի մնում, քան այդ ավտոտնակները քանդելը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանն այդ մասին խոսել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Սիրելի երևանցիներ, խնդրում ենք, մի դիմեք ապօրինի ավտոտնակների օրինականացման համար, որովհետև Երևանի քաղաքապետարանին որևէ այլ հնարավորություն չի մնում, քան քանդել այդ ավտոտնակները, որովհետև իրավակարգավորումներն այնպիսին են, որ մենք հիմնականում չենք ունենում հնարավորություն դրանք օրինականացնելու, որովհետև դրանք գտնվում են ընդհանուր օգտագործման և անօտարելի հողերի վրա։ Քանի որ մենք չենք կարողանում դրանք օրինականացնել, Կառավարության համապատասխան որոշումը պարտադրում է մեզ դրանք քանդել։

Հետևապես, խնդրում ենք, հորդորում ենք, մի ստիպեք մեզ անընդհատ այս գործընթացով անցնել, որովհետև սա մեր կամքից անկախ է, մենք այդ ավտոտնակները պետք է քանդենք, որովհետև դա Կառավարության որոշման մեջ հստակ գրված է։ Եթե նվազագույնը չեք ուզում, որ ձեր ավտոտնակը քանդենք, խնդրում ենք մի դիմեք ձեր ապօրինի ավտոտնակի օրինականացման համար, հատկապես եթե դա գտնվում է ընդհանուր օգտագործման հողի վրա։ Երևանի գլխավոր հատակագծով հստակ ֆիքսված է, թե որ հողը ինչ նշանակություն ունի, և դուք Երևանի քաղաքապետարանի կայքում կարող եք տեսնել ձեր հողի նշանակությունը։ Ստուգեք,  հողն ընդհանուր օգտագործման է, նույնիսկ եթե դիմել եք, խնդրում եմ՝ հետ վերցրեք ձեր դիմումը, որովհետև մեզ որևէ այլ հնարավորություն չի մնում, քան քանդել այդ ավտոտնակները»,- նշել է Ավինյանը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան