Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ․ Axios

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային միջնորդները քննարկում են հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել հակամարտության վերջնական ավարտի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին։

Դրանց տվյալներով, բանակցություններն անցկացվում են Պակիստանի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջնորդությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև տեքստային հաղորդագրությունների միջոցով։

Axios-ը հաղորդում է, որ միջնորդներն իրանցի պաշտոնյաներին ասել են, որ մանևրելու համար քիչ ժամանակ է մնացել, և որ առաջիկա երկու օրերը կարող են ներկայացնել «վերջին հնարավորությունը»՝ խուսափելու լուրջ սրացումից։

Բանակցությունները նպատակ ունեն կանխել ավելի լայն հակամարտություն, որի ընթացքում կարող են հարվածներ հասցվել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև դրան կարող են հաջորդել պատասխան գործողությունները Պարսից ծոցի երկրների էներգետիկ օբյեկտների դեմ։

Թրամփը 20 ժամով երկարաձգել էր ավելի վաղ սահմանված վերջնաժամկետը՝ Truth Social-ում գրելով, որ Իրանն այժմ ժամանակ ունի համաձայնության հասնելու մինչև ապրիլի 7-ը, ժամը 20:00-ն (Արևելյան ժամանակով)։

Թեմային ծանոթ երկու աղբյուր Axios-ին հայտնել են, որ Իրանի էներգետիկ օբյեկտներին ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծման ծրագիրը «պատրաստ է»։ Լրատվական կայքը հավելել է, որ վերջնաժամկետի երկարաձգումը նպատակ ունի վերջին հնարավորություն տալու դիվանագիտությանը։

Աղբյուրները հայտնել են, որ միջնորդները կողմերի հետ քննարկում են երկփուլ համաձայնության պայմանները։ Առաջին փուլը նախատեսում է հրադադարի հաստատում 45 օրով։ Այս ընթացքում կբանակցվի պատերազմի մշտական ​​ավարտի հարցը, իսկ անհրաժեշտության դեպքում հրադադարը կերկարաձգվի։

Երկրորդ փուլը, ըստ Axios-ի աղբյուրների, ենթադրում է հակամարտության ավելի լայն կարգավորում։ Այն կարող է ներառել Հորմուզի նեղուցի վերաբացումը, ինչպես նաև Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների հարցը կարգավորումը՝ կամ երկրից դուրսբերման, կամ նոսրացման միջոցով։

Հայերեն Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո