Երևան

Նուբարաշենի խճուղու հարևանությամբ ստեղծվում է նոր անտառաշերտ

1 րոպեի ընթերցում

Վարչապետի գավաթ
Վարչապետի գավաթ

Նուբարաշենի խճուղու հարևանությամբ՝ 8.5 հեկտար տարածքում, ստեղծվում է նոր անտառաշերտ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում անտառաշերտի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։

«2025 թվականի նոյեմբերին մեկնարկել են Նուբարաշենի խճուղուն հարող 8.5 հեկտար տարածքում անտառաշերտի ստեղծման աշխատանքները։ Այս աշխատանքները իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության կողմից բնապահպանական հարկի մասհանումներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։ Այս տարածքում նախատեսում ենք տնկել շուրջ 10 հազար ծառ։ Մինչ այս պահը իրականացվել են 50 խորանարդ մետր ծավալով ջրավազանի, պոմպակայանի և ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ, ընթացիկ ամսվա վերջում ակնկալում ենք նաև ծառատունկի իրականացում».-մանրամասնեց Հայկազյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ նոր անտառաշերտի ստեղծումը շատ կարևոր ծրագիր է, որի մասին պետք է ավելի շատ խոսեն։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում