Իրան

Հնդկաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Ստացա հեռախոսազանգ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիից։ Քննարկեցինք ներկայիս իրադրությունը»,- ասվում է գրառման մեջ՝ առանց որևէ այլ մանրամասներ հաղորդելու։

Հեռախոսազրույցի վերաբերյալ գրառում է կատարել նաև Հնդկաստանում Իրանի դեսպանությունը՝ նշելով, որ քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում