Ամփոփվել է Ժամանակակից երաժշտության փառատոնը

2 րոպեի ընթերցում

Լեհական երաժշտությանը նվիրված հատուկ համերգով եզրափակվել է Ժամանակակից երաժշտության փառատոնը։ Համերգն անցկացվել է Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից կազմված «Միրզոյան» լարային քառյակը՝ Տիգրան Մաթևոսյան (1-ին ջութակ), Իվանե Եսայան (2-րդ ջութակ), Արմեն Թորոսյան (ալտ), Հայկ Բաբայան (թավջութակ) կազմով։

Հնչել են Գրաժինա Բացևիչի թիվ 3 լարային կվարտետը, Քշիշտոֆ Պենդերեցկու Կլարնետ կվարտետը (կլարնետահար՝ Ավետիք Ղազարյան), Վիտոլդ Լուտոսլավսկու ջութակի և դաշնամուրի համար «Ռեչիտատիվո է արիոզո» ստեղծագործությունը (Իվանե Եսայան՝ ջութակ և Անահիտ Դիլբարյան՝ դաշնամուր), Կարոլ Շիմանովսկու թիվ 1 լարային կվարտետը։

Այս տարի Ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակում կայացել է 7 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային։ Հնչել են համաշխարհային և հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ։

Փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական արվեստը հայ ունկնդրին ներկայացնելու առաքելությամբ։ Փառատոնի նպատակն է հանրահռչակել հայ կոմպոզիտորական արվեստը, ինչպես նաև հայ և արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Փառատոնն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է GTB Holdings ընկերությունը։

Հայաստանում Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիայի (AMX) շնորհիվ նվագախումբը հասանելիություն է ստանում լեհ կոմպոզիտորների ստեղծագործությունների պարտիտուրներին։

Հայերեն

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել