Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորպուսի Օդային-տիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին գրառում է կատարել X-ում։

«Ձեր հոլիվուդյան խաբկանքներն այնքան են խաթարել ձեր մտածողությունը, որ դուք, ունենալով 250-ամյա չնչին պատմություն, սպառնում եք քաղաքակրթության, որն ավելի քան 6000 տարեկան է»,- գրել է Մուսավին։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ի երեկոյան հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով, որ ԱՄՆ զինված ուժերը գրեթե հասել են իրենց նպատակներին Իրանում։ Թրամփը, առանց ժամկետներ նշելու, հայտնել է, որ ԱՄՆ-ն «շատ արագ» կավարտի աշխատանքը։ «Մենք նրանց չափազանց ուժեղ հարվածելու ենք հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց վերադարձնելու ենք քարե դար, որին նրանք պատկանում են»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։ 

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին