Քաղաքականություն

Փաշինյանը շատ հաջող է գնահատում իր այցը Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը շատ հաջող է գնահատում իր այցը Մոսկվա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հաջող է գնահատում իր այցը Մոսկվա, որի շրջանակներում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե այցի շրջանակներում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մշակույթից սկսած, ռազմատեխնիկական համագործակցությամբ ավարտված։ Եվ այցը գնահատում եմ շատ հաջող»,- ասաց վարչապետը։

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել ապրիլի 1-ին։ Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում