Մերձավոր Արևելք

Ինդոնեզիան պահանջել է ՄԱԿ-ից հետաքննել Իսրայելի հարվածներից ինդոնեզացի խաղաղապահների զոհվելու միջադեպը

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիան պահանջել է ՄԱԿ-ից հետաքննել Իսրայելի հարվածներից ինդոնեզացի խաղաղապահների զոհվելու միջադեպը

Ինդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ UNIFIL-ի կազմում իր երեք խաղաղապահների մահվան գործով։ Նրանք զոհվել էին Լիբանանի հարավում՝ Իսրայելի հարվածներից հետո։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարություն է արել ՄԱԿ-ում Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ումար Հադին՝ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ։

Հադին հայտարարել է, որ իրենց բավարար չեն Իսրայելի արդարացումները և իրենք պահանջում են ՄԱԿ-ից ուղիղ հետաքննություն սկսել կատարվածի առնչությամբ։

Ինդոնեզիան այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Իսրայելի ռազմական գործողությունները լուրջ վտանգի են ենթարկում Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահներին։

Ինդոնեզացի խաղաղապահները զոհվել են երկու առանձին միջադեպերի ժամանակ հարավային Լիբանանում։

Ինդոնեզիան ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցում է ավելի քան 2700 հոգանոց անձնակազմով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում