Իսրայելական հարձակման հետևանքով Բեյրութում զոհեր ու վիրավորներ կան

2 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Բեյրութի Ջնահ շրջանի վրա իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 5, վիրավորվել՝ 21 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը ռմբակոծում են Լիբանանի հարավային շրջանները։

«Հեզբոլլահ» արմատական շարժումը հայտարարել է, որ ապրիլի 1-ի լուսաբացին թիրախավորել է Հայֆա քաղաքի մոտակայքում գտնվող «Յոդիֆաթ» ռազմական արդյունաբերության ընկերությունը, Ցֆադ քաղաքի մոտակայքում գտնվող «Մահանիմ» ճամբարը և Կանտարա բնակավայրի մոտ իսրայելցի զինվորների և տրանսպորտային միջոցների հավաքատեղին։ «Հեզբոլլահ»-ից հայտնել են նաև Լիբանանի հարավում գտնվող Շամա բնակավայրի մոտակայքում իսրայելական ուժերի հետ բախումների մասին։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Մարտի 30-ի տվյալներով՝ Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 1247-ի, իսկ վիրավորներինը՝ 3680-ի։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ