Իրան

Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄԷ արգելված է. Emirates ավիաընկերությունը հայտարարություն է տարածել

1 րոպեի ընթերցում

Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄԷ արգելված է. Emirates ավիաընկերությունը հայտարարություն է տարածել

Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն ավիաընկերությունը՝ Emirates-ն իր կայքում հայտարարություն է տարածել այն մասին, որ Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ վայրէջք կատարել ԱՄԷ-ում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշվում է նաև, որ արգելքը չի տարածվում ԱՄԷ «ոսկե վիզա» ունեցողներին։ Վիզայի այս տեսակը տրամադրվում է խոշոր ձեռնարկատերերին ու ենթադրում է այդ երկրում 5-10 տարվա բնակության իրավունք։

Այս սահմանափակումը մտցվել է Իրանի և Ծոցի երկրների միջև հարաբերությունների լարման ֆոնին։

Այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ սկսեցին Իրանի դեմ, իրանական կողմը, որպես պատասխան գործողություն, հարվածներ սկսեց Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաների վրա։ Սրա շրջանակում տուժել է նաև ԱՄԷ-ն, ինչպես նաև Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում