Իտալիան և Ֆրանսիան մտահոգություն են հայտնել Լիբանանի իրավիճակի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Իտալիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները մարտի 31-ին «խորը մտահոգություն» են հայտնել Լիբանանում անվտանգության իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Associated Press-ը։

Իտալիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Գուիդո Կրոզետտոն և Կատրին Վոտրինը հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ են կատարել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի անձնակազմի դեմ վերջերս կատարված հարձակումներին։

Նրանք ընդգծել են «նման միջադեպերի անընդունելիությունը և առաքելություն իրականացնող անձնակազմի առջև ծառացած աճող ռիսկերը»։

Նախարարները շեշտել են ՅՈՒՆԻՖԻԼ-ի ռազմավարական կարևորությունը՝ նշելով, որ Լիբանանի կայունությունն «ամբողջ Միջերկրածովյան ավազանի հավասարակշռության անփոխարինելի հենասյունն է»։

Նրանք հաստատել են, որ Իտալիան և Ֆրանսիան կշարունակեն գործել սերտ համակարգված՝ միջազգային անձնակազմի անվտանգությունն ապահովելու, խաղաղությունը պահպանելու և Լիբանանի իշխանություններին աջակցելու նպատակով։

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Լիբանանի հարավում երկու առանձին միջադեպի ժամանակ զոհվել է ՄԱԿ-ի երեք խաղաղապահ՝ Ինդոնեզիայի քաղաքացիներ։

Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 30-ի տվյալների համաձայն՝ մարտի 2-ից ի վեր երկրում իսրայելական  հարվածների զոհերի ընդհանուր թիվը հասել է 1247-ի, իսկ վիրավորներինը՝ 3680-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը հրթիռներ էր արձակել Իսրայելի վրա՝ հաջակցություն Իրանի, որը ենթարկվել էր ամերիկա-իսրայելական հարձակման։ Ի պատասխան՝ Իսրայելը նոր ցամաքային և օդային հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Իրան

Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է զոհվել

Հայերեն Русский

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի. ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ

ՀՀ վարչապետը Հեղափոխության օրվա առիթով շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին

Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ

Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը