Եվրոպա

Կալասը և ԵՄ արտգործնախարարները ժամանել են Կիև՝ մասնակցելու ԵՄ նիստին

1 րոպեի ընթերցում

Կալասը և ԵՄ արտգործնախարարները ժամանել են Կիև՝ մասնակցելու ԵՄ նիստին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները ժամանել են Կիև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, որի խոսքերը մեջբերել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Այս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան է։ Ես շնորհակալ եմ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կայա Կալասին և եվրոպացի բոլոր գործընկերներին, որոնք այսօր ժամանել են Ուկրաինա», - նշել է Սիբիհան։

Կալասն իր հերթին X-ում գրել է, որ ԵՄ արտգործնախարարների հետ Կիևում է, և այս այցը «Ուկրաինայի քաջության և դիմացկունության հզոր հիշեցում է»։

«Եվրոպան կանգնած է ձեր կողքին։ Մենք կշարունակենք տրամադրել ռազմական, ֆինանսական, էներգետիկ և հումանիտար աջակցություն։ Մենք կանենք ամեն բան, որպեսզի Ռուսաստանը լիակատար պատասխանատվության ենթարկվի իր հանցագործությունների համար», - գրել է նա։

POLITICO-ն գրում է, որ Կիևում անցկացվելու է ոչ պաշտոնական նիստ, որին կմասնակցեն ԵՄ 12 արտգործնախարարներ և տարբեր երկրների այլ ներկայացուցիչներ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում