Իրանը հաստատել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելը

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։

ԻՀՊԿ-ն մարտի 30-ին հրապարակված հայտարարության մեջ հարգանքի տուրք է մատուցել Թանգսիրիին՝ նրան անվանելով նվիրված հրամանատար և առանցքային դերակատար երկրի «սրբազան պաշտպանության» գործում։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Թանգսիրին սպանվել է իսրայելական հարվածի ընթացքում։

Իրան

Իսրայելը հայտնել է, որ սպանել է իրանցի ևս երկու բարձրաստիճան հրամանատարի

Փետրվարի 28-ից Իրանի դեմ մեկնարկած ամերիկա-իսրայելական գործողության հետևանքով զոհվել են երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, ԻՀՊԿ հրամանատար Մոհամադ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության այլ անդամներ։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով