Ռուսաստան

100 հազար տոննա նավթ տեղափոխող ռուսական լցանավը ժամանել է Կուբա

1 րոպեի ընթերցում

100 հազար տոննա նավթ տեղափոխող ռուսական լցանավը ժամանել է Կուբա

100 000 տոննա նավթ հումանիտար բեռ տեղափոխող ռուսական «Անատոլի Կոլոդկին» լցանավը ժամանել է Կուբա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը։

«Նավը ներկայում բեռնաթափման է սպասում Մատանսաս նավահանգստում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կուբան ԱՄՆ-ի կողմից նավթային շրջափակման պատճառով հայտնվել է էներգետիկ ճգնաժամի առջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ չի առարկում Կուբային նավթի հումանիտար մատակարարմանը, այդ թվում՝ Ռուսաստանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում