Քաղաքականություն

Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ: Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման և զարգացումների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ: Ընդգծվել է տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորությունը և այդ ուղղությամբ ջանքերին ՀՀ սկզբունքային աջակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերում ցուցաբերված աջակցության համար։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարներն ընդգծել են համագործակցության օրակարգը հարստացնելու քաղաքական պատրաստակամությունը՝ կարևորելով հատկապես տնտեսական բաղադրիչն ու ենթակառուցվածքային ծրագրերը:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում