Աշխարհ

Շարիֆն ու Փեզեշքիանն ավելի քան մեկ ժամ հեռախոսազրույց են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Շարիֆն ու Փեզեշքիանն ավելի քան մեկ ժամ հեռախոսազրույց են անցկացրել

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև ավելի քան մեկ ժամ տևած հեռախոսազրույցում կողմերը քննարկել են տարածաշրջանային իրադրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի բովանդակության մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է հայտնել Պակիստանի վարչապետը։

«Մանրամասն հեռախոսազրույց ունեցա իմ եղբոր՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որը տևեց ավելի քան մեկ ժամ։ Ես վերահաստատեցի Պակիստանի կողմից Իրանի վրա Իսրայելի շարունակական հարձակումների, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա վերջերս կատարված հարվածների խստորեն դատապարտումը և փոխանցեցի Պակիստանի համերաշխությունը Իրանի քաջարի ժողովրդին»,-գրել է Շարիֆը։  

Նա նաև հավելել է, որ Իրանի նախագահին տեղեկացրել է Պակիստանի շարունակական դիվանագիտական ​​​​միջոցառումների մասին՝ Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի ու իսլամական երկրների հետ ներգրավմամբ՝ երկխոսությունը և լարվածության թուլացումը խթանելու համար։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում