1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ին, ապրիլի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամնակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Երևանում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ին, ապրիլի 2-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։