Հաջորդ քայլերով պետք է խոսենք թոշակառուների ավելի լավ ապրելու մասին․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելուց հետո հաջորդ փուլում Կառավարությունը կենտրոնանալու է թոշակառուների կյանքի պայմանների բարելավման վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Վարչապետը նշեց, որ 2018 թվականից ի վեր նվազագույն թոշակը կրկնապատկվել է, իսկ 2022-23 թվականներին լուծվել է նվազագույն կենսագործունեության ապահովման խնդիրը։

«Եկեք ճիշտ արձանագրենք, թե ինչ խնդիր ենք լուծել։ 2018 թվականին նվազագույն թոշակը եղել է 16 հազար դրամ, մենք եկել ենք և կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, հետո խնդիր ենք դրել նվազագույն պարենային զամբյուղին համապատասխանեցնել նվազագույն թոշակը։ Սա նշանակում է, որ Հայաստանում այդ պահին չի եղել թոշակառու, որը բավարար կալորիա չունենա իր նվազագույն կենսագործունեությունը ապահովելու համար։ Այդ խնդիրը լուծեցինք 2022-23 թվականներին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հաշվարկներում ներառվում է նաև անկանխիկ առևտրի դեպքում տրամադրվող հետվճարը, ինչի արդյունքում, ըստ նրա, հնարավոր է եղել հասնել նշված ցուցանիշին։

Փաշինյանն ընդգծեց, որ հաջորդ փուլում նպատակ է դրվում բարձրացնել թոշակառուների կյանքի որակը։

«Հաջորդ քայլերով պետք է այնպես անենք, որ կարողանանք քիչ-քիչ խոսել թոշակառուների ավելի լավ ապրելու մասին»,- նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքում շրջում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմակիցների հետ, շփվում քաղաքացիների հետ և լսում նրանց բարձրացրած հարցերը։

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ