Իրան

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար՝ սպառնալով հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ավելի ուշ, սակայն, Թրամփը հայտարարել է, որ այդ վերջնաժամկետը հետաձգում է մինչև ապրիլի 6-ը։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում