Միացյալ Նահանգներ

Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կոնֆլիկտը հանգուցալուծելու շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում միջնորդ երկիրը Պակիստանն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուիթքոֆն այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախարարների կաբինետի նիստի ընթացքում։

«Կոնֆլիկտը հանգուցալուծելու շուրջ ԱՄՆ-ի և Իրանի երկխոսությունը զգայուն հարց է։ Այդ տեղեկատվությունը տարածվել է Պակիստանի կառավարության միջոցով, որը հանգեցրել է վճռական և կառուցողական հաղորդագրությունների և բանակցությունների փոխանակման, որի մասին դուք քիչ առաջ հայտնեցիք մամուլին։ Խոսքը նուրբ դիվանագիտական հարցերի մասին է, և դուք մեզ հանձնարարել եք կոնկրետ պայմանների պարագայում պահպանել գաղտնիություն»,- ասել է Ուիթքոֆը՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Նա նաև շեշտել է, որ Վաշինգտոնի կողմից Թեհրանին առաջարկված պլանը օգուտներ կբերի ինչպես Թեհրանին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Թեհրանն արժանի այլընտրանք չունի իրենց առաջարկներին։

 

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում