ԱՄՆ-ն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների դիմաց պահանջում է, որ Կիևը հրաժարվի Դոնբասից. Զելենսկի

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակում Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման համար պահանջում է, որ Ուկրաինան Դոնբասի շրջանը հանձնի Ռուսաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի դեմ հակամարտության վրա, և նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ փորձելով վերջ դնել այնտեղ ընթացող պատերազմին:

«Մերձավոր Արևելքն, անկասկած, ազդեցություն ունի նախագահ Թրամփի վրա, և կարծում եմ՝ նրա հաջորդ քայլերի վրա։ Նախագահ Թրամփը, ցավոք, իմ կարծիքով, դեռևս ընտրում է ուկրաինական կողմի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու ռազմավարությունը», - ասել է նա Reuters-ին։

Զելենսկին նշել է, որ անվտանգության երաշխիքների հետ կապված երկու կարևոր հարց մնացել է չլուծված. ո՞վ կօգնի ֆինանսավորել Ուկրաինայի զենքի գնումները՝ ռազմական զսպման ուժը պահպանելու համար, և ինչպե՞ս կարձագանքեն նրա դաշնակիցները, եթե Ռուսաստանը հետագայում կրկին հարձակվի:

«Ամերիկացիները պատրաստ են ավարտին հասցնել այս երաշխիքները բարձր մակարդակով, երբ Ուկրաինան պատրաստ լինի դուրս գալ Դոնբասից», - ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ զորքերի դուրսբերումը կվտանգի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Եվրոպայի անվտանգությունը, քանի որ տարածաշրջանի ամուր պաշտպանական դիրքերը կհանձնվեն Ռուսաստանին։

«Ես շատ կցանկանայի, որ ամերիկյան կողմը հասկանա, որ մեր երկրի արևելյան մասը մեր անվտանգության երաշխիքների մաս է կազմում», - ասել է նա։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին, որ չնայած Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությանը, Patriot զենիթահրթիռային համակարգերի մատակարարումն Ուկրաինային շարունակվում է: Նա, սակայն, նշել է, որ դրանք չեն բավարարում պահանջները: Ուկրաինայի ղեկավարը նաև հայտնել է, որ Կիևն առաջընթաց է գրանցել իր սեփական հեռահար հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության գործում:

ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Աբու Դաբիում և Ժնևում: Մարտին նախատեսված հաջորդ հանդիպումը հետաձգվել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով:

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում