Մենք խաղաղություն չենք ունեցել, մենք ունեցել ենք սառեցված պատերազմ. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց Կառավարության մարտի 26-ի նիստում: 

«Ցանկանում եմ արձանագրել և դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է: Երբ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, նկատի ունենալով այն, ինչ հասկանալիորեն և ակնհայտորեն նկատի ունենք, մենք առաջինը չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն: Խաղաղությունը միայն պայմանագիր չէ, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի, չկա ավելի դաժան և տառապալի բան, քան սպասումը: Բայց մենք՝ որպես ժողովուրդ, արդեն հարյուրից ավելի տարի է այդ սպասումով ենք ապրում: Սա կայսերական, ապահայկական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք, շուտով կվերադառնաք կամ կվերադարձնենք, Ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, կվերադառնաք Վան, Մուշ, Կիլիկա: Այս քաղաքականությունն ունի երկու նպատակ. առաջինը՝ հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ, երկրորդը՝ թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայանա»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այն երկիրը, որտեղ իշխող սոցիալ-հոգեբանությունը պանդուխտի է, այդ պետությունը չի կարող կայանալ:

«Խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ խոսում ենք խնամքի մասին, նշանակում է, որ սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ պետք է խաղաղվենք, հակառակ դեպքում՝ չենք գտնի խաղաղությունը, կկորցնենք, որովհետև, երբ  մենք այդ խոսույթները շարունակում ենք, մենք մտնում ենք կոնֆլիկտի մեջ բոլորի հետ մեր շուրջ: Հետո հասկանում ենք, որ մեր ռեսուրսները բավարար չեն, սկսում ենք երաշխավոր փնտրել մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության հաշվին»,- նշեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն անդրադարձավ նաև այն տեսակետին, թե երկիրը խաղաղություն է ունեցել մինչև 2020 թվականը:

«Մենք խաղաղություն չենք ունեցել, մենք ունեցել ենք սառեցված պատերազմ, մենք ունեցել ենք պատերազմի հետաձգում մեր ինքնիշխանության, անկախության, պետականության, բարեկեցության, ազատության և զարգացման հաշվին: 2016 թվականի դրությամբ արդեն պատերազմը հետաձգելու բոլոր ռեսուրսներն այլևս սպառված էին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը եզրափակեց՝ եթե վերադարձի օրակարգի թափանիվը պտտվի, տարածաշրջանից «մեծ կտորը ականջն է մնալու»: 

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը