Հայաստան

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալին և GIZ-ի հայաստանյան թիմին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալին և GIZ-ի հայաստանյան թիմին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Ուրսուլա Լոյբլին և GIZ-ի հայաստանյան թիմին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակում արձանագրված արդյունքները, ներառյալ համայնքային կառավարման թվայնացումը, քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, մասնակցային և ծրագրային բյուջետավորման զարգացումը, ինչպես նաև համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված դրամաշնորհային նախաձեռնությունները։

Անդրադարձ է կատարվել վարչատարածքային բարեփոխումներին։

Դավիթ Խուդաթյանը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը՝ ընդգծելով, որ համագործակցությունը կարևոր դեր ունի համայնքների կարողությունների զարգացման և ծառայությունների որակի բարելավման գործում։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը տեղական զարգացման և ապակենտրոնացման բարեփոխումների ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում