ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Արմավիրում և Երևանում մարզադպրոցների կառուցման ընթացքին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզի և Երևանի կառուցվող և վերակառուցվող մարզադպրոցներ։

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, առաջին կանգառը Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղն էր, որտեղ պետության ֆինանսավորմամբ ընթանում է նոր մարզադպրոցի շինարարությունը։

Նախարարը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, ծանոթացել և հետաքրքրվել իրականացվող աշխատանքների տեմպերով: Նշվել է՝ Մյասնիկյանում առաջին անգամ է մարզադպրոց կառուցվում, և այն որպես սպորտային ենթակառուցվածք կծառայի նաև դպրոցին:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզադպրոցում դասավանդվող մարզաձևերի հստակեցման հարցն՝ ընդգծելով համապատասխան մասնագետների ներգրավման կարևորությունը։

Նախարարի հաջորդ կանգառը Փարաքար համայնքն էր, որտեղ ևս կառուցվում է նոր մարզադպրոց։ Շինարարությունն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով՝ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով։

Փարաքարի նոր մարզադպրոցի ընդհանուր մակերեսը մոտ 3000 քմ է, այն նախատեսված է մի քանի մարզաձևերի համար՝ բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ և սեղանի թենիս։ Շենքը երկհարկանի է՝ կիսանկուղային և վերգետնյա մեկ հարկով, և կառուցվում է գործող մարզադպրոցի հարևանությամբ, որն այսօր ունի ավելի քան 130 սան։

Արձանագրվել է, որ նոր մարզադպրոցի կառուցումն արդեն իսկ նպաստել է համայնքում սպորտի նկատմամբ հետաքրքրության աճին։

ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ստեղծվող ժամանակակից պայմանները կնպաստեն երեխաների ավելի լայն ներգրավվածությանը և մարզական ձեռքբերումների աճին։

Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել են նաև Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ շարունակվում են լայնածավալ վերակառուցման աշխատանքները։

Կառուցվել է երկու մասնաշենք, ինչպես նաև հեծանվուղի՝ 220 մետր պարագծով և 2 մետր լայնությամբ։ Ներկայում ավարտված են հիմնական շինարարական աշխատանքները, իրականացվել են ներքին հարդարման, ինչպես նաև միջսենյակային պատերի կառուցման աշխատանքները, ձևավորվել են հանդերձարանները, լոգարանները և վարչական տարածքները։

Մարզադպրոցների վերակառուցման և բարեկարգման ծրագիրն իրականացվում է պետական հատկացումներով․ նախատեսվում է մարզադպրոցը շահագործման հանձնել արդեն այս տարի։

Ծրագիրը ներառում է նաև 1727 քմ տարածքի բարեկարգում. գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մասնաշենքի մակերեսը կազմում է 1424 քմ․ նորակառույց համալիրն ունի մարզադահլիճ՝ 250 նստատեղով, հանդերձարաններ, սանհանգույցներ, ճաշարան, պարի հարթակ, վարչական և օժանդակ տարածքներ։ Նախատեսված է նաև բազմաֆունկցիոնալ հարթակ, որը կարող է ծառայել որպես գեղարվեստական մարմնամարզության թանգարան, իսկ մրցումների ժամանակ՝ որպես դիտահարթակ հյուրերի համար։

Հեծանվային մարզադպրոցի երկհարկանի մասնաշենքի մակերեսը կազմում է 1280 քմ։ Առաջին հարկում նախատեսված են 70-90 մարզիկների համար նախատեսված 9 խմբասենյակ՝ անմիջական ելքերով դեպի հեծանվուղի, ինչպես նաև հանդերձարաններ, սանհանգույցներ, ֆիզիկական պատրաստության դահլիճ և վարչական սենյակներ։ Երկրորդ հարկում կգործի հեծանվասպորտի թանգարան:

Այցի ընթացքում նախարարը կարևորել է աշխատանքների պատշաճ իրականացումն ու սահմանված ժամկետների պահպանումը։

Հայերեն

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված