Աշխարհ

Բեռլինում 90-ամյա կինը վիճակախաղով շահել է 1,5 մլն եվրո

1 րոպեի ընթերցում

Բեռլինում 90-ամյա կինը վիճակախաղով շահել է 1,5 մլն եվրո

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 90-ամյա թոշակառուն սոցիալական վիճակախաղում շահել է 1,5 միլիոն եվրո՝ ստանալով խաղարկության առավելագույն մրցանակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանակ «Rundfunk Berlin-Brandenburg» հեռուստաընկերությունը։ 

Կինը 2019 թվականից պարբերաբար մասնակցել է վիճակախաղին և այս անգամ դարձել է գլխավոր մրցանակակիր։

Նշվում է, որ տվյալ սոցիալական վիճակախաղի միջոցները ոչ միայն ուղղվում են մրցանակների վճարմանը, այլև օգտագործվում են Գերմանիայում սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար՝ ներառյալ աջակցությունը թոշակառուներին, փախստականներին և հաշմանդամություն ունեցող անձանց։

Հաղորդվում է, որ վերջին տարիներին շուրջ 70 միլիոն եվրո է հատկացվել ավելի քան 400 սոցիալական նախագծերի իրականացման համար։ Թոշակառուն իր հաղթանակի մասին տեղեկացել է 90-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում