Մշակույթ

HBO-ն ներկայացրել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը

1 րոպեի ընթերցում

HBO-ն ներկայացրել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը

HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը, որը նախատեսվում է ցուցադրել 2027 թվականին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կադրը հրապարակվել է HBO-ի X սոցիալական հարթակում։ Լուսանկարում երևում է գլխավոր հերոսը՝ Դոմինիկ Մաքլոքլինի կատարմամբ, սակայն միայն թիկունքից։ Նա հագած է մոգական թիկնոց և պատրաստվում է Պուֆենդուի դեմ խաղին։

HBO-ն նաև հայտնել է, որ մարտի 25-ին կներկայացնի նոր մանրամասներ նախագծի վերաբերյալ։

Նշվում է, որ սերիալի առաջին սեզոնը բաղկացած կլինի ութ դրվագից։ Ստեղծողները խոստանում են, որ սերիալը կներառի նյութեր, որոնք չեն ցուցադրվել ոչ գրքերում, ոչ էլ նախորդ ֆիլմերում։

Մասնավորապես, հաղորդվում է, որ հեռուստադիտողները հնարավորություն կունենան ավելի մանրամասն ծանոթանալու որոշ կերպարների՝ այդ թվում Դրակո Մալֆոյի ընտանիքին և անձնական կյանքին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում