Նարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությունն առողջապահության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առողջապահության քարտուղարի գլոբալ հարցերի գրասենյակի ղեկավար Բեթանի Կոզմայի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև գրասենյակի քարտուղարի փոխտեղակալ Ջուլի Վալանսը։

Կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգին՝ այդ համատեքստում մասնավորապես ընդգծելով առողջապահության ոլորտում համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կենսաանվտանգության, լաբորատոր կարողությունների զարգացման, բժշկական կրթության և վերապատրաստման, ինչպես նաև առողջապահության ոլորտում արհեստական բանականության, նորարարական տեխնոլոգիաների կիրառման ուղղություններով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։

Ընդգծվել է նաև ամերիկյան համապատասխան կառույցների և մասնագիտական հաստատությունների հետ համատեղ աշխատանքների ընդլայնման կարևորությունը՝ նպատակ ունենալով զարգացնել մասնագիտական կարողությունները և խթանել փորձի փոխանակումը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ ապահովելու քննարկված հարցերի գործնական իրականացումը։

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել