«ԹՐԻՓՓ»-ի շուրջ Հայաստան-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ ԹՐԻՓՓ նախագծի շուրջ Հայաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները չեն դանդաղել՝ չնայած Իրանում ԱՄՆ-ի կողմից շարունակվող ռազմական գործողություններին և Մերձավոր Արևելքում առկա լարված իրավիճակին։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԹՐԻՓՓ-ի շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի հետ կանգնա՞ծ են, և արդյոք ՀՀ իշխանությունները մտավախություն ունե՞ն, որ Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պարագայում ծրագիրն այդպես էլ կարող է կյանքի չկոչվել։  

«Ես ձեզ վստահեցնում եմ ԹՐԻՓՓ-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել և գտնվում են բնականոն ընթացքի մեջ։ Առաջին քայլը օգոստոսի 8-ին հայտարարվեց, երկրորդ քայլով բանակցեցինք և հունվարի 14-ին իրականացման շրջանակի վերաբերյալ ծավալուն փաստաթուղթ համաձայնեցրինք ու հրապարակեցինք։ Հաջորդ քայլը պետք է լինի միջկառավարական համաձայնագրի կնքումը, այնտեղ ավելի իրավական մեխանիզմներ կնախատեսվեն։ ԹՐԻՓՓ-ի շուրջ աշխատանքներն այս պահին փաստաթղթի շուրջ աշխատանքներ են, դրանք ընթանում են։ Երբ հնարավոր լինի, կհասնենք նաև գետնի վրա իրականացվող աշխատանքներին»,- ասել է Միրզոյանը։

Անդրադառնալով հարցին, թե Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին վտանգներ տեսնո՞ւմ է, որ ԹՐԻՓՓ-ը կարող է օգտագործվել նաև այլ նպատակներով, մասնավորապես ռազմական նպատակներով՝ Միրզոյանն ասել է.  

«Մենք խոսում ենք զուտ տրանսպորտային և բացառապես փոխկապակցվածության նախագծի մասին, որը տնտեսական հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի համար, Ադրբեջանի համար, բոլոր հարևանների, այդ թվում՝ Իրանի համար։ Իրանի պաշտոնյաները մեր հանդիպումների ընթացքում, եթե չեմ սխալվում, նաև հրապարակային առիթ ունեցել են մի քանի անգամ ասելու, որ Հայաստանի պաշտոնյաները իրենց տեղեկատվություն ներկայացրել են, իրենք մտահոգություններ չունեն և ավելին՝ իրենց համար էլ հնարավորություններ ստեղծվում են»։

Լրագրողներից մեկը պնդմանը, թե մտահոգություններ կան, որ ԱՄՆ-ն կարող է ինչ-որ պահի ԹՐԻՓՓ-ում իր մասնաբաժինը վաճառել երրորդ երկրի, օրինակ, Թուրքիային, Միրզոյանը պատասխանել է.

«Փաստաթուղթը կարդալ է պետք։ Այդ հարցը հասցեագրված է ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի վերաբերյալ փաստաթղթում, այնտեղ նախատեսված մեխանիզմներ կան, որ առանց Հայաստանի համաձայնության մասնաբաժնի որևէ կերպ տրամադրում՝ վաճառք, տրամադրում չի կարող լինել»։

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe 中文

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները