Ռուսական նավթի հետ կապված պատժամիջոցների մեղմացումը ՌԴ-ին միայն 2 մլրդ դոլարի եկամուտ կբերի. Բեսենթ

2 րոպեի ընթերցում

Ռուսական նավթի հետ կապված մի շարք պատժամիջոցներ ժամանակավորապես մեղմացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը նպատակ ունի զսպել այդ էներգառեսուրսի գնի աճը, և դա Մոսկվային միայն սահմանափակ օգուտ կբերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Ի՞նչն է մեզ համար ավելի լավ՝ որ մեկ բարել նավթն արժենա 150 դոլա՞ր. դա Ռուսաստանին թույլ կտա ավելի շատ վաստակել, թե՞ այն, որ այն 100 դոլարից պակաս արժենա», - ասել է նա NBC News-ի եթերում։

Բեսենթի կարծիքով՝ պատժամիջոցների մեղմացումը թույլ կտա մի շարք երկրների, մասնավորապես՝ Ճապոնիային և Հարավային Կորեային, նավթի խմբաքանակներ գնել ՌԴ-ից, ինչը կնպաստի այդ էներգառեսուրսի գնի նվազմանը։

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը միայն սահմանափակ օգուտ կստանա պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումից։

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ Ռուսաստանն արդյունքում լավագույն դեպքում կվաստակի լրացուցիչ 2 միլիարդ դոլար», - ասել է Բեսենթը։

Ավելի վաղ Մերձավոր Արևելքում հակամարտության և Հորմուզի նեղուցի փակման պատճառով նավթի գնի աճի ֆոնին ԱՄՆ-ն թույլատրել էր ռուսական ծագման այն նավթի ու նավթամթերքի մատակարարումն ու վաճառքը, որոնք նավերի վրա բեռնվել են 2026 թ. մարտի 12-ի դրությամբ։ Այս թույլտվությունը կգործի մինչև ապրիլի 11-ը:

Իրան

Միացյալ Նահանգները թույլատրել է նավերի վրա բեռնված ռուսական նավթի վաճառքը

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը մի խումբ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում

Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները

Հայաստանի էկոնոմիկայի և Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»

Բուլղարիան Ժնևում մասնակցել է կին առաջնորդներին նվիրված ֆոտոցուցահանդեսի. BTA

Թուրքիան Իսրայելի իշխանություններին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու և քարոզչության միջոցով օրակարգը փոխելու փորձերի մեջ

Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Զելենսկին ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Էրդողանը հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ