Իրան

Միացյալ Նահանգները թույլատրել է նավերի վրա բեռնված ռուսական նավթի վաճառքը

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները թույլատրել է նավերի վրա բեռնված ռուսական նավթի վաճառքը

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) տրամադրել է ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է OFAC-ի կայքում։

Ըստ հաղորդագրության՝ OFAC-ը տրամադրել է համար 134 ընդհանուր լիցենզիան, որը «թույլատրում է ռուսական ծագման այն նավթի ու նավթամթերքի մատակարարումն ու վաճառքը, որոնք նավերի վրա բեռնվել են 2026 թ. մարտի 12-ի դրությամբ»։

Պարզաբանվում է, որ թույլատրված են բոլոր գործառնությունները, որոնք անհրաժեշտ են ցանկացած նավի վրա բեռնված ռուսական ծագման նավթահումքի կամ նավթամթերքի վաճառքի, առաքման կամ բեռնաթափման համար։

Դրա հետ մեկտեղ ընդհանուր լիցենզիան արգելում է «Իրանի, Իրանի կառավարության կամ իրանական ծագման ապրանքների ու ծառայությունների հետ կապված ցանկացած գործարք կամ գործունեություն»։

Թույլտվությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլի 11-ը։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների և իրանական պատասխան հարվածների հետևանքով փակվել է Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումները դադարել են, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում