Սթարմերը և Թրամփը քննարկել են Հորմուզի նեղուցի բացման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հորմուզի նեղուցի բացման կարևորությունը նավագնացության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։

«Ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում ընթացիկ իրադրությունը և, մասնավորապես, Հորմուզի նեղուցի բացման անհրաժեշտությունը համաշխարհային նավագնացության վերականգնման համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Նրանք համաձայնել են, որ Հորմուզի նեղուցի բացումը կենսականորեն անհրաժեշտ է համաշխարհային էներգետիկ շուկայում կայունության ապահովման համար», - հավելել է վարչապետի գրասենյակը:

Ավելի վաղ Թրամփը Թեհրանին 48 ժամ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել Իրանի տարբեր էլեկտրակայաններ՝ սկսած ամենամեծից։ Այդ ժամկետը լրանում է Թեհրանի ժամանակով մարտի 24-ի գիշերը ժամը երեքին մոտ։ Իրանն արձագանքել է՝ նշելով, որ երկրի նավթային և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին պատկանող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները թիրախ կդառնան, իսկ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կփակվի։

Իրանի նախագահն էլ ԱՄՆ-ի սպառնալիքները որակել է որպես հուսահատության դրսևորում։

Իրան

ԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում են. Փեզեշքիան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում