Հայաստան

Վարչապետը չնախատեսված կանգառ արեց Գեղարքունիքի Լճափ գյուղի մոտ՝ լսելով տեղի բնակիչներին հուզող խնդիրները

1 րոպեի ընթերցում

Վարչապետը չնախատեսված կանգառ արեց Գեղարքունիքի Լճափ գյուղի մոտ՝ լսելով տեղի բնակիչներին հուզող խնդիրները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Գեղարքունիքի մարզ կատարած այցելության շրջանակներում չնախատեսված կանգառ ունեցավ Լճափ գյուղի մոտ՝ հանդիպելով տեղի բնակիչների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լճափի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բարձրաձայնեցին իրենց մտահոգող մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին մասնավորապես ջրամատակարարմանը, դպրոցի շենքային պայմաններին։

Հանդիպմանը նշվեց, որ այլ բնակավայրերի հետ միասին ջրագծի անցկացումը նախատեսվում է սուբվենցիոն ծրագրով, որ համար համայնքային բյուջեով արդեն շուրջ 400 միլիոն դրամ է նախատեսվել։ Բացի այդ, գյուղում կառուցվել է նոր բուժամբուլատորիա, որը, ինչպես տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայում համալրվում է համապատասխան գույքով և առաջիկայում կսկսի գործել։

Անդրադառնալով դպրոցի շենքային պայմանների բարելավմանը, վարչապետը հավաստիացրեց, որ այն կընդգրկվի ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծրագրի հաջորդ փուլում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում