Սոցիալական հարցեր

Նախատեսվում է բնակապահովման նոր ծրագիր բազմազավակ ընտանիքների համար

1 րոպեի ընթերցում

Նախատեսվում է բնակապահովման նոր ծրագիր բազմազավակ ընտանիքների համար

Հինգ և ավելի երեխա ունեցող սոցիալապես անապահով ընտանիքների համար կմեկնարկի բնակարանաշինական ծրագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ նրբությունն այն է, որ մենք իրենց տեղ ենք առաջարկելու այն բնակավայրերում, որտեղ նոր դպրոց կա կառուցված և այլն։ Խնդիրը նրա մեջ է, որ օրինակ, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, երբ մարդը տուն է ուզում, մենք չենք կարող Երևանի կամ Մարտունու կենտրոնում ապահովել։ Դրա համար, այն բնակավայրերում, որտեղ կա նորակառույց դպրոց և աշակերտների տեղ կա, այդ ընտանիքների համար 16 միլիոն դրամի նման ծրագիր կանենք՝ փող կտանք և կասենք գնացեք տուն կառուցեք, հողամասն էլ կտանք»,-ներկայացրեց վարչապետը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում