Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է

2 րոպեի ընթերցում

Կուբան սպասում է Ռուսաստանից էներգակիրների մատակարարմանը: Հոնկոնգի դրոշի ներքո նավարկող «Sea Horse» նավը, որը տեղափոխում է 27 000 տոննա ռուսական գազ, նախատեսվում է, որ կհասնի Կուբայի ափերին հաջորդ շաբաթվա սկզբին: Նախատեսվում է, որ 730 000 բարել հում նավթ տեղափոխող «Անատոլի Կոլոդկին» տանկերն, իր հերթին, կժամանի ապրիլի 4-ին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Կուբան վառելիքի խիստ կարիք ունի։ Երկիրը հունվարի 9-ից ի վեր էներգակիրների մատակարարում չի ստացել ԱՄՆ-ի կողմից սահմանված էմբարգոյի պատճառով: Մինչև վերջերս Վենեսուելան Հավանային նավթ մատակարարող հիմնական երկիրն էր, սակայն այնտեղից մատակարարումները դադարեցին նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության տապալումից հետո: Կարճ ժամանակ անց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց ավելի բարձր սակագներ սահմանել Կուբա էներգակիրներ մատակարարող բոլոր երկրների նկատմամբ։

Միացյալ Նահանգները Կուբան ավելացրեց այն երկրների ցանկին, որոնց արգելվում է ռուսական վառելիք ստանալ: Մարտի 20-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակեց փաստաթուղթ, որն արգելում էր Կուբայի, Իրանի և Հյուսիսային Կորեայի համար ռուսական նավթի և նավթամթերքի գնման, մատակարարման և բեռնաթափման հետ կապված գործարքները:

Ռուսական դրոշի ներքո նավարկող «Անատոլի Կոլոդկին» նավը ներկայումս գտնվում է Կուբայից մոտավորապես 3000 ծովային մղոն հեռավորության վրա՝ Ատլանտյան օվկիանոսում: Տանկերը գտնվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ներքո:

 

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին