Հայաստան

Արա Ֆիդանյանը կհամակարգի Եվրոպոլի հետ ՀՀ իրավապահ համակարգի կապը

1 րոպեի ընթերցում

Արա Ֆիդանյանը կհամակարգի Եվրոպոլի հետ ՀՀ  իրավապահ համակարգի կապը

Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ որոշմամբ՝ նշանակվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա)։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ՆԳ նախարարության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունը։ 

Արա Ֆիդանյանը նոր պաշտոնում համակարգելու է Եվրոպոլի հետ իրավապահ համակարգի կապը։

«Եվրոպոլում ՆԳՆ կապի սպայի գործունեությունը կխթանի ՀՀ-ԵՄ իրավապահ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում