Նեթանյահուն Թրամփի խնդրանքով համաձայնել է զերծ մնալ Իրանի գազի հանքավայրերին հարվածներից

3 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը համաձայնել է զերծ մնալ Իրանի գազի հանքավայրերին հետագա հարվածներ հասցնելուց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան խնդրանքից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Փաստ համար մեկ՝ Իսրայելը միայնակ է գործել «Հարավային Պարս» գազի հանքավայրի դեմ։ Փաստ համար երկու՝ նախագահ Թրամփը մեզ խնդրել է զերծ մնալ հետագա գրոհներից, և մենք զերծ ենք մնում», - ասել է նա մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի գազի հանքավայրին հարվածը չի համակարգվել ԱՄՆ-ի հետ։ Նա նշել էր, որ Իսրայելը չի հարվածի Իրանի գազի հանքավայրերին, բայց ԱՄՆ-ն դա կանի, եթե Իրանը չդադարեցնի հարվածները տարածաշրջանի երկրներին։

Իրան

Թրամփը սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարս» գազի հանքավայրը, եթե Իրանը կրկին հարվածի Կատարին

Նեթանյահուն նաև հերքել է այն մեղադրանքները, թե ինքն է Թրամփին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ։ Նրա խոսքով՝Թրամփը միշտ իր որոշումները կայացնում է՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչը լավ կլինի ԱՄՆ-ի համար։

Նա նաև հավաստիացրել է, որ Իրանն այլևս չի կարող ուրան հարստացնել կամ բալիստիկ հրթիռներ արտադրել։ Նեթանյահուի պնդմամբ՝ Իրանի դեմ հարվածների ընթացքում ոչնչացվում են նաև հրթիռների և միջուկային զենքի բաղադրիչների արտադրության գործարանները։

Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի թիրախավորել Իրանի ղեկավարությանը։

«Կարևոր չէ՝ ով է նրանց փոխարինում։ Մենք այնպես ենք անում, որ Պահապանների կորպուսում փոփոխությունները շատ կարճատև լինեն», - ասել է նա։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանում քաղաքական համակարգը շատ ամուր կառուցվածք ունի, և այս կամ այն գործչի բացակայությունը չի կարող անդրադառնալ ընդհանուր համակարգի գործունեության վրա։

Իրան

Իրանի քաղաքական համակարգն ամուր է. Արաղչին խոսել է իր հնարավոր թիրախավորման մասին

Նեթանյահուն ևս մեկ անգամ նշել է, որ իրենք պայմաններ են ստեղծում, որ իրանցիներն իշխանափոխություն անեն, սակայն ի վերջո, հենց Իրանի ժողովուրդը պետք է օգտվի ստեղծված պայմաններից և դիմի այդ քայլին։

Նա միևնույն ժամանակ չի բացառել ցամաքային գործողության հնարավորությունը։

«Շատ բան կարելի է անել օդից, և մենք դա անում ենք, բայց պետք է նաև լինի ցամաքային բաղադրիչ։ Այս ցամաքային բաղադրիչի հնարավորությունները շատ են, և ես ձեզ հետ չեմ կիսի այդ բոլոր հնարավորությունները», - նշել է նա։

Սա Նեթանյահուի առաջին ոչ հեռավար ռեժիմով մամուլի ասուլիսն է եղել փետրվարի 28-ին Իրանի դեմ գործողությունների մեկնարկից ի վեր։

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ