Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ անհրաժեշտ է պատշաճ ֆինանսավորում պատերազմի նպատակներին հասնելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պաշտապանության նախարար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսում անդրադարձել է Իրանի դեմ պատերազմի համար 200 միլիարդ դոլարի բյուջետային պահանջի վերաբերյալ հաղորդագրություններին։ Նա նշել է, որ այդ թիվը կարող է փոխվել, և որ «վատ մարդկանց սպանելու համար գումար է անհրաժեշտ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նա նաև կարևորել է «պատշաճ ֆինանսավորումը» ապագայում անհրաժեշտ ցանկացած բանի համար։

Իրան

Պենտագոնը 200 միլիարդ դոլար է խնդրում Իրանի դեմ պատերազմի համար. Washington Post

Հեգսեթի խոսքով՝ պատերազմում ԱՄՆ-ի հետ ամենաշատը համագործակցել է Իսրայելը՝ շեշտելով, որ նա «անհավանական և կարողունակ» գործընկեր է եղել «առաջին օրվանից»։

Նա նշել է, որ Պարսից ծոցի երկրները նույնպես անհավանական կերպով են դրսևորել իրենց՝ հավելելով, որ հակամարտությունը նրանց «ուղղակիորեն բերել է մեր ուղեծիր»։

Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ն մինչ օրս հարվածել է իրանական ավելի քան 7000 թիրախի, և զորքերն «ավելի ճշգրիտ պատկերացում ունեն, թե ինչին են հարվածում և ինչու»։

Միևնույն ժամանակ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ Իրանն «այս պայքարի մեջ մտել է մեծ քանակությամբ զենքերով», այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն հնարավորինս «ագրեսիվ և վճռական» է։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է «որսալ, գտնել և ոչնչացնել դրանք», բայց Իրանը դեռևս պահպանում է «որոշակի կարողություններ»։

Իրան

Հեգսեթը հայտնել է, որ Իրանին այսօր ամենահզոր հարվածները կհասցվեն

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով