Իսպանիայի վարչապետն Իրանի դեմ պատերազմը համարել է անօրինական

1 րոպեի ընթերցում

Իրանում պատերազմը, որը սանձազերծել են Միացյալ Նահանգները և Իսրայելը, անօրինական է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ դիվանագիտական ​կարգավորում գտնելու կոչ անելով։

Ինչպես նշել է վարչապետը՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին, անհրաժեշտ է «փորձել դիվանագիտական լուծում գտնել» հակամարտությանը, «որը Եվրոպայում ոչ ոք չէր սպասում»։

«Իսպանիայի կառավարությունը և, ես կասեի, ամբողջ իսպանական հասարակությունն առաջին իսկ րոպեից դատապարտել են (պատերազմը), որը մենք չենք պաշտպանում, համարում ենք անօրինական, և որի (հետևանքները), ցավոք, ոչ միայն մարդկային զոհերի, տեղահանված անձանց և փախստականների առումով, այլև մեր համաքաղաքացիների բարեկեցության տեսակետից մենք արդեն սկսում ենք զգալ», - նշել է Սանչեսը։

Իսպանիան հենց սկզբից հանդես է եկել ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության դեմ: Մադրիդը նաև Միացյալ Նահանգներին թույլ չի տվել օգտագործել թագավորության տարածքում գտնվող բազաներն Իրանի դեմ գործողության նպատակով: Այդ դիրքորոշումը քննադատությամբ է ընդունվել ԱՄՆ-ի կողմից, որը սպառնացել է խզել առևտրային հարաբերություններն Իսպանիայի հետ:

Հայերեն Français Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով