ՀՀ ԲՏԱ փոխնախարարի գլխավորությամբ կայացել է «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի նիստը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  «Համագործակցություն՝ հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» (Partnership for Strengthening Cybersecurity) ծրագրի շրջանակում ձևավորված Կառավարման հանձնաժողովի 2-րդ նիստը։

Նիստին մասնակցել են նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կիբեռ արտաքին քաղաքականության և կիբեռանվտանգության համակարգման բաժնի ղեկավար Ֆելիքս Քրոլը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Ստեֆանո Գուարդատին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են՝ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է, որ կիբեռանվտանգությունն այսօր առանցքային առաջնահերթություն է՝ թե՛ ազգային անվտանգության ապահովման, թե՛ թվային տնտեսության կայուն զարգացման տեսանկյունից։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման ուղղությամբ՝ ներդնելով համակարգային լուծումներ և ամրապնդելով ինստիտուցիոնալ կարողությունները

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել GIZ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ծրագիրն էականորեն նպաստում է ոլորտային բարեփոխումների իրականացմանը, տեղական կարողությունների հզորացմանն ու միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջերս ընդունված «Կիբեռանվտանգության մասին» ՀՀ օրենքին։ Ընդգծվել է, որ այն ամուր հիմքեր է ստեղծում ոլորտի զարգացման համար՝ ամրապնդելով կիբեռպաշտպանության մեխանիզմներն ու բարելավելով կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանվածության մակարդակը։

Կարևորվել է նաև ՀՀ- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում ստանձնած հանձնառությունը՝ Եվրոպական միության NIS2 դիրեկտիվի դրույթների մոտարկման ուղղությամբ։

Որպես 2026 թվականի համագործակցության հիմնական ուղղություններ՝ մատնանշվել են ոլորտի մասնագետների կարողությունների հզորացումը, օրենսդրական դաշտի լրամշակումը՝ գործառնական համակարգերը ԵՄ NIS2 դիրեկտիվի սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև տարածաշրջանային ու եվրոպական գործընկերների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը։ 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պետական, միջազգային և մասնավոր հատվածների սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ հանուն կիբեռանվտանգության ազգային համակարգի ամրապնդման:

Ծրագիրն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Նախաձեռնության իրականացման գործընկերն է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ISAA)։»:

Հայերեն Русский

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-17/09/26

Ասիական ինդեքսներ - 17/09/26

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել