Կրթություն

Հայաստանում նախադպրոցական ծառայությունից զուրկ բնակավայրերի թիվը նվազել է մինչև 8,6 տոկոս․ ԿԳՄՍ նախարար

1 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Վերջին երեք տարիներին Հայաստանում զգալիորեն կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ հասանելի չեն նախադպրոցական ծառայությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախարարն ընդգծեց, որ իրականացված աշխատանքի արդյունքում գրանցվել է էական առաջընթաց։

«Մեր աշխատանքի արդյունքում էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ։ Այս պահին մեր 1011 բնակավայրերից միայն 87-ում նախադպրոցական ծառայություն հասանելի չեն կամ 8,6 տոկոսում։ Ընդամենը 3 տարի առաջ այդ ցուցանիշը 229 կամ 22,7 տոկոս էր»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ Կառավարության կողմից իրականացվող «500 մանկապարտեզների» ծրագիրը միտված է հատկապես այն համայնքներին, որտեղ նախկինում առկա էին հասանելիության խնդիրներ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում