Իրան

Չեխիայի վարչապետը դատապարտել է Իսրայելի հարվածը Իրանի գազի հանքավայրին

1 րոպեի ընթերցում

Չեխիայի վարչապետը դատապարտել է Իսրայելի հարվածը Իրանի գազի հանքավայրին

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի «Հարավային Պարս» բնական գազի հանքավայրի վրա՝ դա անվանելով «անհասկանալի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Այս քայլը լիովին վնասել է շուկաները։ Գազի գինը կտրուկ աճում է, ինչպես նաև նավթի գինը», - ասել է նա։

The Associated Press-ը հիշեցնում է, որ Չեխիան Իսրայելի ամենամեծ դաշնակիցներից մեկն է Եվրոպական միության շրջանակներում։

Իրանն ի պատասխան իր հանքավայրի թիրախավորման հարվածել է Կատարում բնական գազի կարևոր օբյեկտի, որը կարող է ապահովել համաշխարհային գազի մեկ հինգերորդը։ Հարվածներ են հասցվել նաև Քուվեյթում երկու նավթավերամշակման գործարանի։

Այս հարվածների ֆոնին նավթի և բնական գազի գները կրկին աճել են։ Brent նավթի գինը հասել է 1 բարելի դիմաց 114 դոլարի՝ պատերազմից առաջ 73 դոլարի համեմատ։

Մարտի 19-ին բնական գազի գինը բարձրացել է 24 %-ով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում