Հայաստանը Համայն Վրաստանի Կաթողիկոսի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կզանգահարի Վրաստանի իր գործընկերոջը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ անձամբ ցավակցելու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Հայաստանի Հանրապետությունը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով: Ես պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ»,-ասաց վարչապետը: