Առողջապահության նախարարն ու ՀՏԶՀ-ի տնօրենն Արմավիրի մարզում հետևել են ամբուլատորիայի շինարարական աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Արմավիրի մարզի Խանջյան համայնքում հետևել է ամբուլատորիայի շինարարական աշխատանքներին: Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ամբողջովին նոր բովանդակությամբ կառուցվող ամբուլատորիան մի քանի ամիս անց սպասարկելու է համայնքի 3600 բնակչի:

Խանջյան համայնքի այս ամբուլատորիան Կառավարության ծրագրով կառուցվող 29 համայնքային ամբուլատորիաներից մեկն է, որը տիպային շենքից բացի ունենալու է նաև նոր մոտեցմամբ կահավորում:

Բոլոր 29 ամբուլատորիաների շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2026 թվականին:

Հայերեն

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը