Առողջապահության նախարարն ու ՀՏԶՀ-ի տնօրենն Արմավիրի մարզում հետևել են ամբուլատորիայի շինարարական աշխատանքներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Արմավիրի մարզի Խանջյան համայնքում հետևել է ամբուլատորիայի շինարարական աշխատանքներին: Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ամբողջովին նոր բովանդակությամբ կառուցվող ամբուլատորիան մի քանի ամիս անց սպասարկելու է համայնքի 3600 բնակչի:
Խանջյան համայնքի այս ամբուլատորիան Կառավարության ծրագրով կառուցվող 29 համայնքային ամբուլատորիաներից մեկն է, որը տիպային շենքից բացի ունենալու է նաև նոր մոտեցմամբ կահավորում:
Բոլոր 29 ամբուլատորիաների շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2026 թվականին: