Սոցիալական հարցեր

Ղարաբաղից տեղահանված անձանց համար երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու գումարը 1 անձի հաշվով կդառնա 4 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

Ղարաբաղից տեղահանված անձանց համար երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու գումարը 1 անձի հաշվով կդառնա 4 միլիոն դրամ

Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային աջակցության պետական ծրագրի շրջանակներում երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու համար ընտանիքում մեկ անձի հաշվով տրամադրվող 3 միլիոն դրամը կդառնա 4 միլիոն դրամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք առաջիկայում որոշում կկայացնենք և երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու համար ընտանիքում մեկ անձի հաշվով տրամադրվող 3 միլիոն դրամը կդարձնենք 4 միլիոն դրամ։ Մեր որոշումը սա է, առաջիկայում նաև դե յուրե որոշումը կկայացնենք»,- նշել է վարչապետը։

ՀՀ վարչապետը հավելել է, որ Երևանում բնակարան գնելու համար տրամադրվող գումարը չեն պլանավորում ավելացնել, որովհետև միտված են ծրագիրը դեպի մարզեր ուղղորդելուն։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում