Թուրքիա

Թուրքիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն լրացուցիչ պաշտպանական ուժեր է տեղակայում հարավային բազան պաշտպանելու համար

2 րոպեի ընթերցում

Թուրքիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն լրացուցիչ պաշտպանական ուժեր է տեղակայում հարավային բազան պաշտպանելու համար

ՆԱՏՕ-ն  ամերիկյան  ևս մեկ «Պատրիոտ» հակահրթիռային համակարգ է տեղակայում Թուրքիայի հարավային Ադանա նահանգում, որտեղ գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված են ԱՄՆ-ի և այլ երկրների անձնակազմեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Մեր օդային տարածքի և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ազգային մակարդակով ձեռնարկված միջոցառումներից բացի, Ադանայում տեղակայվում է Ռամշտայնում գտնվող դաշնակիցների օդային հրամանատարության կողմից պատվիրված ևս մեկ «Պատրիոտ» համակարգ՝ այնտեղ տեղակայված արդեն իսկ գոյություն ունեցող իսպանական «Պատրիոտ» համակարգին զուգահեռ», - նշվել է հայտարարության մեջ:  

Անդրադառնալով Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը, Reuters գործակալությունը հիշեցրել է, որ Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը և հարևան է Իրանին, նախորդ շաբաթ հայտարարել էր, որ դաշինքը «Պատրիոտ»  համակարգ է տեղակայել իր հարավարևելյան Մալաթիա նահանգում՝ ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտ, որպես Իրանի պատերազմից բխող հրթիռային սպառնալիքներից օդային պաշտպանությունը բարելավելու քայլերի մաս։ Ադանայում է գտնվում Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ից, Կատարից, Իսպանիայից և Լեհաստանից ժամանած անձնակազմ, ինչպես նաև թուրքական զորքեր։

Գործակալությունը հավելել է, որ Թուրքիան, որը համաշխարհային պաշտպանական արդյունաբերության զարգացող առաջատարներ երկրներից մեկն է, չնայած զարգացմանն ուղղված ջանքերին, չունի սեփական լիարժեք հակաօդային պաշտպանություն և պատերազմի սկսվելուց ի վեր ապավինել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությանը՝ Իրանից արձակված երեք հրթիռները որսալու համար։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում