Ապատեղեկատվություն և տեղեկատվական-հիբրիդային ազդեցության գործողությունների հերթական դրսևորում. Բաղդասարյանը` հերթական կեղծ հրապարակման մասին

2 րոպեի ընթերցում

VT Foreign Policy կոչվող կայքը և որպես հեղինակ ներկայացվող Լուկաս Լեյրոզը (Lucas Leiroz) հրապարակել են հերթական կեղծ նյութը, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետի և մի շարք պետական պաշտոնյաների հասցեին ներկայացվում են ծանր և ակնհայտ անհիմն մեղադրանքներ՝ իբրև թե թրաֆիքինգի և օրգանների վաճառքի կազմակերպման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

«Ակնհայտ է, որ հրապարակումը շահարկում է հասարակության համար ծայրահեղ զգայուն և էմոցիոնալ թեմաներ՝ մարդու առողջության, օրգանների փոխպատվաստման և ենթադրյալ թրաֆիքինգի վերաբերյալ՝ փորձելով ձևավորել շոկային և վարկաբեկիչ տեղեկատվական ֆոն։ Նման մեթոդաբանությունը տեղեկատվական մանիպուլյացիայի տարածված գործիքներից է, երբ հասարակական բարձր զգայունություն ունեցող թեմաները օգտագործվում են պետական ինստիտուտների և պաշտոնյաների նկատմամբ անվստահություն ձևավորելու նպատակով։

Հատկանշական է նաև նյութի տարածման դինամիկան։ Այն նախ տարածվել է սոցիալական մեդիայում՝ այդ թվում X հարթակում հենց հեղինակի կողմից, այնուհետև արագորեն տարածվել է բոտ ցանցերի միջոցով, վերարտադրվել է մի քանի ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ այսօր արդեն հայաստանյան ներքաղաքական տեղեկատվական դաշտում տիրաժավորվել է որոշ քաղաքական շրջանակների և շահագրգիռ դերակատարների կողմից։ Այս հերթականությունը բնորոշ է տարածաշրջանային տեղեկատվական միջավայրում հաճախ հանդիպող ապատեղեկատվության տարածման մեխանիզմներին։

Կարևոր է արձանագրել, որ տվյալ հրապարակման մեջ ներկայացված պնդումները որևէ փաստական հիմք չունեն։

Այս պահին արդեն Հայաստանի Հանրապետության մի շարք լրատվամիջոցներ դիմել են պարզաբանումների համար։ Ուստի անհրաժեշտ եմ համարում հստակ արձանագրել․ սույն հրապարակումը ապատեղեկատվություն է և պետք է դիտարկվի որպես տեղեկատվական-հիբրիդային ազդեցության գործողությունների հերթական դրսևորում», - գրել է Բաղդասարյանը։ 

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը պետք է հանգեցնի տոկոսադրույքների նվազման. Փաշինյան