Իրան

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել՝ պայմանավորված Իրանի դեմ պատերազմով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել՝ պայմանավորված Իրանի դեմ պատերազմով

 

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ Իրանն ԱՄՆ-ի համար անմիջական վտանգ չէր ներկայացնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է «Ռոյթերզ»-ը, հղում անելով Ջոզեֆ Քենթի հայտարարությանը, որը նա հրապարակել է X-ի միկրոբլոգում ։

«Ես չեմ կարող իմ խղճի համաձայն՝ աջակցել Իրանի դեմ ընթացող պատերազմին։ Իրանը մեր երկրի համար անմիջական վտանգ չէր ներկայացնում, և ակնհայտ է, որ մենք սկսեցինք այս պատերազմը Իսրայելի և նրա ազդեցիկ լոբբիի ճնշման պատճառով»,- գրել է Ջոզեֆ Քենթը Դոնալդ Թրամփին ուղղված գրառման մեջ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում